Պետական սեկտորի համընդհանուր գործադուլ Բելգիայում
Բելգիայում տեղի են ունենում պետական սեկտորի աշխատակիցների գործադուլ իշխանությունների կողմից վարվող կոշտ տնտեսական քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Արհմիությունների ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտում մասնավորապես՝ կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման և աշխատանքային շաբաթվա երկարացման դեմ:
Բելգիական «Soir» թերթի տվյալներով, բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման կրճատման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց դուրս կգան մոտավորապես 10 հազար ցուցարարներ:
Նշենք, որ համընդհանուր այս գործադուլը զուգադիպել է Բելգիայի ֆրանսալեզու հատվածում արդեն մեկ շաբաթ տևող երկաթուղայինների գործադուլի, ինչպես նաև Վալլոնում և Բրյուսելում բանտապահների ամսից ավել տևող բողոքի հետ:
Համընդհանուր գործադուլը, որը մասնակիաբար և ինչ-որ տեղ նաև ամբողջապես կաթվածահար է արել հասարակական տրանստպորտի, գնացքների շարժը թագավորությունում, մեքենաների խցանումների երկարությունը հասնում է 200 կիլոմետրի: