Դանիել Կարվախալ. «Ես պարզապես խելագարվում եմ»
«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը շատ հիասթափված է, որ չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը: 24-ամյա իսպանացին մկանային վնասվածք ունի, որն ստացել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում (1:1, 11 մետր.՝ 5:3):
«Ես պարզապես խելագարվում եմ: Երկու տարի պայքարում ես՝ հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, բայց միայն հիասթափություն ես ստանում,- Կարվախալի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Խաղի 15-րդ րոպեին ցավ զգացի, բայց դիմացա: Ընդմիջմանը Դանիլոյին ասացի, որ պատրաստվի՝ մտնելու խաղադաշտ: Երկրորդ խաղակեսում արդեն չէի դիմանում ցավին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները