Դեշամ. «Կամերունի հավաքականը զարմացրեց ինձ»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Կամերունի ընտրանու հետ հանդիպումից (3:2) հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մենք խնդիրներ ունեցանք, որովհետև կամերունցիները որակյալ խաղ ցուցադրեցին,- Դեշամի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Նրանք միայն պաշտպանության մասին չէին մտածում: Իհարկե, կարող էինք ավելի լավ խաղալ: Մրցակցային փորձի պակաս ունեինք, սակայն կաշխատենք շտկել վիճակը:
Կամերունի հավաքականը զարմացրեց ինձ, չնայած ես դիտել էի այդ թիմի վերջին խաղերի տեսագրությունները: Նրանք այս անգամ շատ ավելի լավ խաղացին:
Ամեն ինչ չէ, որ իդեալական էր պաշտպանությունում: Ֆուտբոլիստները պետք է խաղակցվեն: Ռամին ու Կոսելնին առաջին անգամ միասին խաղացին»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները