Խաբեբաները մեկ տարվա ընթացքում ԵՄ բյուջեից 888 միլիոն եվրո են գողացել
Ֆինանսական խարդախությունների հետևանքով ԵՄ բյուջեն 2015 թվականի ընթացքում 888 մլն եվրոյի կորուստ է ունեցել: «Լենտա.ռու»-ն գրում է, որ այս մասին ասված է Եվրոպական գրասենյակի խարդախության դեմ պայքարի (European Anti-Fraud Office, OLAF) զեկույցում:
Ինչպես հայտնաբերել են բյուրոյի աշխատակիցները, «ամենագորշ» սխեմաներ օգտագործել են Արևելյան Եվրոպայում՝ Ռումինայում, Բուլղարիայում և Հունգարիայում գրանցված ընկերությունները:
Աղբյուրը գրում է, որ խարդախության ամենավառ օրինակներից մեկն այն է, որ Բուլղարիայում սառեցված բուսական խառնուրդների ձեռնարկության արդիականացման և վերակառուցման համար հատկացվել է 1.3 միլիոն եվրո: Պարզվել է, որ ձեռնարակտերը և սարքավորումներ մատակարորողը միևնույն անձն է, ով ինք իրեն բարձր գներով տեխնիկա է վաճառել:
Խարդախության մյուս բացահայտ դեպքը վերաբերել է Չինաստանից արևային մարտկոցների վահանակների ներմուծմանը: Մատակարարողը տրամադրել է կեղծ փաստաթղթեր ապրանքների մասին և դրանով խուսափել ներմուծման պարտականություններից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց