SAS-ի Արտակի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում։
Թերթի ստացած ահազանգերի համաձայն՝ ստուգումների արդյունքում «ՍԱՍ գրուպ» ընկերությունում լուրջ ֆինանսական խնդիրներ են ծագել, և աշխատակիցների զգալի մասը վերջին ամսվա աշխատավարձերը չի ստացել։ «Ժողովուրդ»-ը փորձել է իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ «ՍԱՍ գրուպ» ընկերությունից։ Ընկերության տնօրենի ընդունարանի հեռախոսահամարին պատասխանող աշխատակիցը նախ ասել են, որ ստուգումների հետ կապված հարցերին կարող են պատասխանել հաշվապահության աշխատակիցները և խոստացավ միացնել նրանց հետ, քիչ անց կրկին նույն աշխատակիցը հայտնել է.«Ներեցեք, համապատասխան բաժինը չի պատասխանում։ Հնարավոր է՝ դուրս են եկել գործերով։ Հարկային հարցերի հետ կապված փիառ մենեջերները չեն կարող պատասխանել Ձեր հարցերին»։
Թերթը փորձել է խնդրի հետ կապված զրուցել ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, սակայն կրկին ապարդյուն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը