Ինյեստա. «Ռեալը», հավանաբար, հիասթափված է»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան շեշտել է, որ հաճախ 11 մետրանոցների հարվածաշարը հաղթողին որոշելու լավագույն միջոցը չէ: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 11 մետրանոցների հարվածաշարում հաղթել է «Ատլետիկոյին»:
«Դիտել եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Խաղը շատ զգացմունքային էր,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է «Cadena Ser»-ը:- Հաղթողին որոշելու համար 11 մետրանոցների հարվածաշարը դաժան միջոց է և միշտ չէ, որ արդար է: Ես դեռ չեմ շնորհավորել հավաքականում իմ թիմակիցներին, ովքեր «Ռեալում» են խաղում: Հիմա մենք ուրախանում ենք հաջողությունների համար ու ցավում անհաջողությունների պատճառով: Նույնը կատարվում է «Ռեալում»: Նրանք հաղթել են Չեմպիոնների լիգայում, բայց, հավանաբար, տխրել են Իսպանիայի առաջնության պատճառով»: