Մեկ ամսից Տիգրան Կարապետիչը կհայտարարի ընտրություններին մասնակցելու մասին. «Իրավունք»
Թեև 2017-ի խորհրդարանական ընտրություններին մեկ տարի ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստական աշխատանքները: «Իրավունքը» ԺԿ ղեկավար Տիգրան կարապետյանից պարզել է՝ նա մասնակցելո՞ւ է հաջորդ ընտրություններին, թե՝ ոչ: «Միառժամանակ հետո մենք էլ կասենք»,- ասաց Կարապետյանը:
ԺԿ նախագահը, ըստ էության, չի բացառել, որ կմասնակցեն խորհրդարանական հաջորդ ընտրություններին, իսկ թե ինչ ձևաչափով, չմանրամասնեց. «Մեկ ամսից կհայտարարենք»:
Քաղաքական ո՞ր ուժերի հետ է տեսնում համագործակցությունը և մոտավորապես կարո՞ղ ենք իմանալ համագործակցության շրջանակը: «Չէ, մոտավորապես չեք կարող»,- ասել է Կարապետյանն ու անջատել հեռախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները