Աշնանը, հուժկու ընդդիմադիր կուսակցություն է ստեղծվելու. «Իրատես»
Որքան մոտենում են ընտրությունները, քաղաքական ուժերն այնքան անհանգիստ են դառնում, կուսակցություններից էլ գնալով ավելանում են: Պարադոքս է. նոր Սահմանադրության «կանոններով» կուսակցությունները քաղաքական դաշտում այլևս «տեղ» չեն ունենալու, սակայն արի ուտես, որ մենք կուսակցությունների սիրող ազգ ենք:
«Իրատես»-ի տեղեկություններով, հավանաբար աշնանը, հուժկու ընդդիմադիր կուսակցություն է ստեղծվելու, որի թիրախում լինելու է ողջ իշխանությունը: Ապագա կուսակցականների պնդմամբ, իրենք չեն խնայելու ոչ մեկին, ոչ մի չինովնիկի: Թե ում «ստվերն» է այս նոր ուժի թիկունքում, առայժմ հնարավոր չեղավ բացահայտել, բայց դա հեշտությամբ կպարզվի, երբ կուսակցությունը հիմնադրվի, ու դրա անդամները մեկ-երկու հայտարարություն անեն: Հայաստանում շատ հեշտ է պարզել, թե այս կամ այն կուսակցության «քամիները» որտեղից են փչում: Ընդդիմադիր դաշտն իսկապես կարիք ունի առողջանալու և հզորանալու, որպեսզի կարողանա իշխանական ուժերին համարժեք մրցակցություն ապահովել, այլապես հետընտրական հիասթափություններն ու հեղափոխական կոչերն անխուսափելի են»: