ԵԽԽՎ-ում Վահան Բաբայանին կփոխարինի Միքայել Մելքումյանը. ՀԺ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում Վահան Բաբայանին կփոխարինի ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Մարտին ԲՀԿ-ն լքելու ու Ռեֆորմիստների կուսակցություն հիմնելու մասին հայտարարած պատգամավոր Վահան Բաբայանը մայիսի 25-ին դուրս եկավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Իր որոշումը նա պաշտոնապես բացատրեց կուսակցաշինության գործին իր լայնածավալ մասնակցությամբ:
Այնուհետև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը կուսակցության քաղխորհրդին առաջադրելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Վանիկ Էլիզբարյանը թերթին տեղեկացրել է, որ Մելքումյանի թեկնածությունն անցել է և ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում նա կլինի պատվիրակության կազմում: