Եվս 225 քնապարկ կուղարկվի Արցախ. «Հրապարակ»
Մասիսում «Հանուն Արցախի» կազմակերպված հանրահավաք-դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարով բանակի համար քնապարկեր են գնվել, որոնք այս շաբաթ կուղարկվեն Արցախ։
Քաղաքապետ Սաշա Հակոբյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ 225 քնապարկ են գնել։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Արցախին օգնություն հատկացնելու համար քաղաքում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել էր 981 հազար դրամ, 1.301 դոլար եւ 10 հազար ռուսական ռուբլի։ Արցախի իշխանության հետ խորհրդակցելով՝ որոշել են ոչ թե գումարը փոխանցել, այլ քնապարկեր գնել։