Մարմնամարզիկների հաղթական վերադարձը
Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեդալների մեծ պաշարով է վերադարձել շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:
Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով հայրենիք վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան