Մոուրինյո. «Այն, ինչ կատարվել է անցյալում, ինձ իրավունք չի տալիս միամիտ լինել»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում պատերազմել Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»:
Մոուրինյոն ու Գվարդիոլան հայտնի են իրենց սկզբունքային մրցակցությամբ, որը հատկապես անհաշտ ընթացք ստացավ Իսպանիայում աշխատելու տարիներին: Մոուրինյոն այն ժամանակ մարզում էր «Ռեալը», Գվարդիոլան՝ «Բարսելոնը»:
«Այն, ինչ կատարվել է անցյալում, ինձ իրավունք չի տալիս միամիտ լինել: Երկու տարվա ընթացքում ես ու Պեպը Պրիմերայում էինք, որտեղ միայն մեզանից մեկը կարող էր չեմպիոն լինել՝ «Ռեալը» կամ «Բարսելոնը»: Բայց եթե անգլիական Պրեմիեր լիգայում ես միայն Գվարդիոլային ուշադրություն դարձնեմ, չեմպիոնությանը մեկ այլ թիմ կտիրանա»: