Մորատա. «Ամենից շատ կուզեի վերադառնալ «Ռեալ»
«Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատան ամփոփել է «Ծեր սինյորայի» կազմում իր ելույթների արդյունքները և կիսվել ապագայի վերաբերյալ կարծիքով:
«Յուվենթուսում» իմ փորձն օգտակար էր: Նվաճել եմ այն ամենը, ինչ հնարավոր էր նվաճել Իտալիայում, այն էլ՝ ոչ մեկ անգամ: Հաջողվեց խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ու աչքի ընկնել,- ասել է իսպանացին:- Կարծում եմ՝ արդեն միանգամայն այլ խաղացող եմ դարձել, եթե համեմատենք այն ժամանակվա հետ, երբ հեռացա «Ռեալից»: Հաջողվեց ապացուցել, որ կարող եմ խաղալ մեծ թիմում:
Իմ ապագա՞ն: Հույս ունեմ, որ ամեն ինչ կորոշվի մինչև հունիսի 13-ը, քանզի անհարմար է գտնվել ազգային հավաքականում ու սպասել զանգի:
Անկասկած, ամենից շատ կուզեի վերադառնալ «Ռեալ» և մրցանակներ նվաճել այդ թիմում: Իհարկե, հիմա մադրիդյան թիմում գերբարձրակարգ խաղացողներ կան, սակայն ես կուզեի ինձ թիմի կարևոր մասնիկ զգալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին