Շվեդիայում 1749թ-ից հետո առաջին անգամ բնակչության մեջ տղամարդկաց թիվը գերազանցել է կանանց թվին
1749 թվականից հետո առաջին անգամ Շվեդիայի բնակչության մեջ տղամարդկանց թիվը գերազանցել է կանանց թվին և այդ միտումը շարունակվում է,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ սա բնորոշ չէ արևմտյան երկրներին, որտեղ սովորաբար կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց: Շվեդիայում տղամարդկանց թիվը գերազանցել է կանանց թվին 277-ով՝ նախորդ տարվա մարտից: Ներկա պահին այդ տարբերությունը ավելի է մեծացել՝ հասնելով շուրջ 12 հազարի:
Վիճակագիրները նշում են, որ դրա պատճառ այն է, որ տղամարդկանց կյանքի տևողությունը հավասարվում է կանանց կյանքի տևողության հետ: Բնակչության մեջ տղամարդկանց թվի ավելացումը պայմանավորված է նաև Աֆրիկայից և Մերձավոր արևելքից երկիր ժամանած միգրանտներով, որոնց մեջ մեծ թիվ են կազմում տղամարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ