Պոգբան անշարժ գույք է ձեռք բերել Բարսելոնում
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վիլլա է գնել Բարսելոնում: Սակայն անշարժ գույքի «Proto Group LTD» ընկերության (ֆուտբոլիստն օգտվել է նրա ծառայություններից) մամուլի ծառայությունը հաղորդել է, որ գնումը կապված չէ «Բարսելոն» տեղափոխության հետ:
23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
«Բարսելոն քաղաքում վիլլայի գնումը ոչ մի կերպ կապված չէ մեր հաճախորդի ֆուտբոլային գործունեության հետ,- ընկերության մամուլի ծառայության հայտարարությունը մեջբերել է «Football Italia»-ն:- Դա պարզապես ներդրում է անշարժ գույքի մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին