Սավչենկոն լրագրողներին կոչ է արել մարդկանց հետ շփվել սովորել
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում առաջին օրը ստիպված է եղել փախչել «լրագրողական ամբոխից»: Նա դժգոհել է, որ ստիպված է անընդհատ թաքնվել նրանից:
«Ես հասկացա, եթե չճեղքեմ ամբոխն ու դուրս չգամ այնտեղից, ապա ինձ տարածություն չեն տա: Ես սկսում եմ թաքնվել, քայլում եմ ինչպես խեղճ ու դժբախտ ռոք աստղերը՝ անվտանգության աշխատակիցներ, ակնոցներ: Ես այսպես ապրել չեմ կարող: Ինչի՞ համար ինձ դուրս բերեցին Ռուսաստանի բանտից, որպեսզի Ուկրաինայո՞ւմ բանտ նստեցնեն»,-«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է նա:
Սավչենկոն նշել է, որ ցանկանում է ազատ ապրել: Նա լրագրողներին խնդրել է մարդկանց հետ շփվել սովորել:
Հարակից հրապարակումներ`
- Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է մեկնել Եվրոպա՝ որպես ԵԽԽՎ անդամ
- Կայացել է Նադեժդա Սավչենկոյի արտահանձնումը Ուկրաինային
- ԵԽԽՎ-ն կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Սավչենկոյի գործի հետ կապված անձանց նկատմամբ
- Մատվիենկո. Սավչենկոյի փոխանակման քաղաքական կամք Ռուսաստանն ունի
- Պորոշենկոն Պուտինին կոչ է արել ազատ արձակել Սավչենկոյին
- Առաջարկել են Սավչենկոյին փոխանակել Յարոշենկոյի և Բուտի հետ
- Տիմոշենկոն հայտարարել է Սավչենկոյին Ուկրաինա վերադարձնելու պայմանավորվածության մասին