Վայրեր, որտեղ կարելի է ամռանը հանգստանալ և չսնանկանալ. Հայաստանն այդ երկրների ցանկում է
Շատերը սխալմամբ կարծում են, որ ամառային արձակուրդները որևէ հետաքրքիր ու արտասովոր վայրում անցկացնել կարող են միայն հարուստները։ Սակայն այդ մոլորությունը վաղուց փարատվել է։ Հանգիստը ռուսական հանգստավայրերում կամ նույնիսկ արտերկրում կազմակերպելու համար մեծ գումարներ պետք չեն, ընդամենը պետք է ճիշտ վայր ընտրել:
Ադմե.ռու-ն ներկայացնում է նման 10 երկիր, որտեղ հնարավոր է քիչ գումարով լիարժեք հանգիստ կազմակերպել:
Առաջարկվող երկրների ցանկում նաև Հայաստանն է։
Հայաստան
Հայաստանում մթերքի գները համադրելի են ռուսականի հետ։ Մեկ շաբաթում սննդի վրա կարելի է ծախսել 30-35 դոլար, իսկ երկու հոգու կեցության համար վճարել 100-120 դոլար։
«Հայաստանում պետք է տեսնել Սևանա լիճը, Գառնու տաճարը, Ջերմուկի ջրվեժը, Կասկադը՝ Երևանում, Արենին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Նորավանք վանական համալիրը, Գեղարդավանքը, Հանրապետության հրապարակի երգող շատրվանները»,- գրում է Ադմե.ռու-ն:
Սոչի
Գիշերային կացարանում կամ փոքրիկ հանգստյան տանը մեկ օր գիշերելու համար հարկավոր է 500-1000 ռուբլի, իսկ սրճարանում կամ ռեստորանում ճաշելու համար՝ 1000-1500 ռուբլի: Իսկ հանրային լողափեր և բազմաթիվ զբոսայգիներ կարող են այցելել անվճար:
Չեռնոգորիա
Չեռնոգորիայում ոչ թանկ ռեստորանում ընթրելը մեկ անձի համար կարժենա 15-20 եվրո: Նույնքան գումարով հնարավոր է գնել ծովամթերք, մրգեր և բանջարեղեն սուպերմարկետներից և դրանք պատրաստել ինքնուրույն: Ամբողջ երկրով ավտոբուսով էքսկուրսիան մեկ անձի համար արժե 40-45 եվրո, սնունդը սովորաբար մտնում է այդ գումարի մեջ:
Այստեղ կարելի է սենյակ վարձել 30-50 դոլար օրավարձով:
Չեռնոգորիայում պետք է տեսնել Օստրոգ մենաստանը, Սկադարյան լիճը, Դուրմիտոր ազգային պարկը, Տարա գետի կիրճը:
Բուլղարիա
Բուլղարիայի առողջարաններում գները տատանվում են 5-ից մինչև 50 եվրոյի սահմաններում:
Բայկալ լիճ
Հանգստյան տներում մեկ գիշերը կարժենա 500-ից մինչև 2000 ռուբլի՝ կապված համարից և հանգիստն անցկացնելու տարվա եղանակից:
Ալթյան լեռներ
Այստեղ կարելի է հանգիստը կազմակերպել օրական 500-ից 1500 ռուբկու սահմաններում:
Աբխազիա
Այստեղ օրական հնարավոր է ծախսել շուրջ 1800 ռուբլի և լավ ժամանակ անցկացնել:
Կիպրոս
Կիպրոսի ռեստորաններում ընթրելու համար մեկ անձը կարող է ծախսել 10-15 եվրո, սակայն այստեղ մեկ բաժինն այնքան մեծ է, որ այն կբավականացնի երկու հոգու: Կիպրոսում 1500-2000 ռուբլով կարող եք սենյակ վարձել, իսկ ծովի ափին տուն վարձելը կարժենա 4000-5000 ռուսական ռուբլի:
Վրաստան
Վրաստանում մեկ սենյականոց բնակարանը կարող եք վարձակալել 15-20 դոլարով: Երկու անձի համար ընթրիքը կկազմի 15-20 դոլար, որի մեջ մտնում է 2-3 ուտեստ և խմիչք:
Հունաստան
Հյուրանոցների գները կախված են նրա աստղերից: Այստեղ հարմարավետ հյուրանոցում մեկ սենյակը երկու անձի համար կարժենա 30-40 եվրո: Ռեստորաններում գների մակարդակը մոտ է եվրոպականին: Ճաշը մեկ անձի համար կարժենա 15-20 եվրո: Տեսարժան վայրեր կարելի է այցելել 6-7 եվրոյով, իսկ ամեն կիրակի կարող եք այցելել թանգարաններ անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները