Ավելորդ քաշ ունեցող չինացիներին թույլ կտան ծառայել բանակում
Ավելորդ քաշ ունեցող երիտասարդ տղաներին և աղջիկներին թույլ կտան ծառայել Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակում,-գրում է «Լենտա.ռու»-ն:
«Բանակում ծառայելու համար մարմնի քաշի հետ չափանիշների փոփոխությունը կապված է չինացի երիտասարդների շրջանում ավելորդ քաշ ունեցողների թվի ավելացմամբ»,-ասել է Պեկինի բժշկական խորհրդի աշխատակից Տուն Ցզինը:
Նոր կանոնների համաձայն` բանակի շարքերը կարող են համալրել երտասարդներն, ում մարմնի քաշը իդեալականին գերազանցում է 30 տոկոսով: Աղջիկների համար ավելցուկը կարող է լինել 20 տոկոս:Նախկինում այդ չափանիշները երկու սեռերի համար էլ հինգ տոկոսից ցածր են եղել::
Վերջին տարիներին Չինաստանի բնակիչները բախվում են ավելորդ քաշի և ճարպակալման խնդրին: Եթե 1985 թվականին չինացի երիտասարդների շրջանում ավելորդ քաշ ունեցողները մեկ տոկոսից պակաս էին, ապա 2014-ին տղաների շրջանում այն կազմում է 17 տոկոս, աղջիկների՝ 9 տոկոս: