Փորձաքննությունների ազգային բյուրոն կորցրել է ԵՊՀ հաշվախահների խարդախության գործի հատորներից մեկը. «Հրապարակ»
Մոտ 3 տարի առաջ ԵՊՀ երկու հաշվապահներ ուսանողներից կանխիկ գանձել էին ուսման վարձը և չէին մուտքագրել համալսարանի բյուջե, թեև կտրոններ էին տվել: Քրեական գործ էր հարուցվել, ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյին հանձնարարվել էր փորձաքննություն անցկացնել։ Սակայն բյուրոն մի խճճված եզրակացություն է տվել ու գործի հատորներից մեկն էլ կորցրել, որի համար բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի դեմ գործ են հարուցել:
Ջավադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատել է կորցրած հատորի մասին տեղեկությունը, բայց հերքել է քրեական գործի փաստը:
Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ