Կանաչ ադամանդը վաճառվել է 16,8 միլիոն դոլարով
Christie's աճուրդային տան Հոնկոնգում կազմակերպած աճուրդում վաճառվել է Aurora Green կանաչ ադամանդը: Թանկարծեք քարը վաճառվել է 16,8 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով, 5,03 կարատ քաշով ադամանդը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել. այն դարձել է ամենաթանկ կանաչ ադամանդը, որ երբևէ վաճառվել է աճուրդների ժամանակ, ինչպես նաև մեկ կարատի գինը (մոտ 3,4 միլիոն դոլար) նույնպես անցել է մինչ այս սահմանված ռեկորդները:
Նշվում է, որ վերջին շրջանում թանկարժեք իրերն աճուրդներում ավելի մեծ պահանջարկ ունեն, քան արվեստի գործերը: