DW. Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է չանդամակցելու հանրաքվե անցկացնել
Թուրքիայի նախագահը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու համար: Հաղորդում է Deutsche Welle-ն:
Ինչպես նշվում է, Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել, որտեղ բրիտանացիների նման թուրքերը իրենց տեսակետը կհայտնեն ԵՄ-ին միանալու կամ չմիանալու հետ կապված:
Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԵՄ-ին՝ որպես անվստահելի գործընկերոջ:
«Դուք Ձեր խոստումները չեք պահում: Սա է Ձեր անճոռնի դեմքը: Դուք երես եք թեքել, քանի որ Էրդողանը Ձեզ բոլորիդ ցույց տվեց Ձեր անճոռնի դեմքերը»,- հայտարարել է Էրդողանը:
Շարունակելով սպառնալիքներ ու մեղադրանքներ տեղալ ԵՄ-ի հասցեին՝ Էրդողանը հարցադրում է արել, թե «արդյոք պատկերացնում եք ինչ կլինի, եթե Թուրքիան միգրանտների առաջ բացի դարպասները ու նրանք ուղևորվեն Եվրոպա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին