Մոսկվայում երեխային ծնողները մոռացել են շոգ ավտոմեքենայի մեջ
Մոսկվայում ծնողները երեխային թողել են «Դուբրովկա» առևտրի կենտրոնի դիմաց՝ շոգ մեքենայի մեջ, ինչ հետևանքով երեխան կորցրել է գիտակացությունը: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն: Նրան օգնության են հասել փրկարարները: Մեքենայում մնացած երեխաներին նկատել են անցորդները, ովքեր չգտնելով երեխայի ծնողներին, օգնության են կանչել փրկարարներին:
Բժիշկները նշել են, որ երեխան գիտակցությունը կորցրել է թթվածնի բացակայության և ուժեղ շոգի հետևանքով: Ոստիկանությունը փորձում է ճշտել երեխայի ծնողների ինքնությունը:
Ըստ աղբյուրի, այս տարվա մեջ առաջին անգամ այսօր Մոսկվայում ջերմաստիճանը հասել է +30-ի:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին ծնողները 5 ամսական երեխային մենակ էին թողել ավտոմեքենայի մեջ: Լացող երեխային նկատել ու փրկել էին տարհանում իրականացնող ծառայության աշխատակիցներն այն պահին, երբ ցանկանում էին մեքենան դուրս բերել կայանման համար արգելված տեղից:
2015-ին Ռուսաստանի նախագահի երեխաների իրավունքների հարցով խորհրդականը կոչ է արել պատասխանատվության ենթարկել նման ծնողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ