American Airlines-ին պատկանող օդանավը տարհանվել է
American Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում տարհանվել է: Այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Աղբյուրը վկայակոչում է Twitter-ի օգտատերերից մեկին, որն իր միկրոբլոգում գրել է. «American Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը Լոնդոնի օդանավակայանում տարհանվել է»:
American Airlines plane at London Heathrow being evacuated with emergency slides. Don't know why... @AmericanAir pic.twitter.com/F6qHTKrZqR
— ClaphamPabs (@ClaphamPabs) 26 июня 2016 г.
Mirror-ի փոխանցմամբ, առաջացած ծխի պատճառով օդանավի ուղևորները վթարային ուղով ստիպված են եղել դուրս գալ օդանավից: Ըստ աղբյուրի, օդանավում եղել են ընտանիքներ երեխաների հետ միասին: Կատարվածի հետևանքով տուժողներ չեն եղել:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել է, որ օդանավում «տեխնիկական խնդիրներ» են առաջացել, բայց չի մանրամասնել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում