Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող կառավարական շատ ծրագրեր կփակվեն. Աղասի Ենոքյան
Իրադարձության ամենամեծ պատճառը պոպուլիզմի հաղթարշավն է աշխարհով մեջ: Սա այն է, ինչ վաղուց Եվրոպայում խմորվում էր: Վերջապես Բրիտանիայում դա հաջողվեց,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ խոսելով Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման մասին:
Ըստ նրա կարծիքի՝ հանրաքվեից հետո շատ հետաքրքիր էր հենց հաղթողների արձագանքը, ովքեր խոստավանեցին, որ հաջորդ քայլը չունեն, չգիտեն՝ ինչ են անելու. «Խնդիրը պարզապես այս հարցն անցկացնլ էր: Քաղաքական օրակարգի բացակայությունը մեծ խնդիր է»:
Քաղաքագետի կարծիքով, ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալով՝ ԵՄ-ում Գերմանիան շատ ավելի կարևոր դիրք ձեռք կբերի:
«Այստեղ երկու այլընտրանք կա. մի այլընտրանքը՝ Եվրամիությունը կփորձի ավելի թուլանալ, փափուկ կառույց դառնալ, որպեսզի մյուս անդամները չուզենան նման քայլեր անել, բայց կարծում եմ երկրորդ միտումն է գերիշխում՝ Եվրամիությունն ավելի է ամրապնդվում: Տեսնում ենք այսօրվա հայտարարություններից, որ ԵՄ-ն փորձում է ավելի կուռ կառույց դառնալ»,- ասաց Ա. Ենոքյանը:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե՝ ՌԴ-ն կուժեղանա, քաղաքագետն այնքան էլ համաձայն չէ: Ըստ նրա, Եվրոպայում կմեծանա ԱՄՆ ազդեցությունը:
Խոսելով Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին, Ա. Ենոքյանի խոսքով, Եվրամիության կողմից ֆինանսավորվող կառավարական շատ ծրագրեր փակվեն:
«Գոնե այս պահին, կարծում եմ, Եվրամիությունը կփորձի փոքր-ինչ ֆինանսական կրճատումների գնալ: Հետագայի համար չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենա մեր վրա, այսինքն մեծ ազդեցությունը կինի այն, որ, իմ կանխատեսումով, ավելի ուժեղ Եվրոպայի հետ գործ կունենանք: Իհարկե, Եվրոպան կխստանցի իր պահանջները, պայմաններն անդամության, անդամների համար, սա կբերի նրան, որ Եվրոպա շարժվելու ցանկություն ունեղ քաղաքական ուժերի, հասարակական խմբերի համար քայլը դեպի Եվրոպա կդժվարանա»,-ասաց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը վտանգի տակ է դրել նաև անգլերենը
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ի հանձնաժողով են ստեղծում
- Բրիտանացիներն ամենաշատը Google-ին հարցրել են՝ ի՞նչ է ԵՄ-ն
- Շոտլանդիան ԵՄ կազմում մնալու տարբերակներ կփնտրի
- Brexit-ը աշխարհին մտածելու տեղիք է տվել. Ֆրանսիայի նախագահ
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Մերկելը և Օբաման քննարկել են բրիտանացիների հանրաքվեի արդյունքները
- Քարոզարշավը կեղտոտ էր. Լրագրողը՝ բրիտանական հանրաքվեի մասին
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
- Դոնալդ Տուսկ. Brexit-ը կարող է կործանել Արևմուտքի քաղաքակրթական համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց