Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Ֆելիքս Ցոլակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին