Հասարակություն 09:00 30/06/2016 Արցախ

ԼՂՀ-ում կին-սակրավորներն ականազերծել են 20.743 քառակուսի մետր տարածք

Այս նկարը տեսանք maptia.com-ում, որտեղ իտալացի լուսանկարիչը արցախցի կանանց լուսանկարների շարք էր հրապարակել։ Եթե անկեղծ՝ մինչ այս չէինք էլ մտածել, թե կանայք ու աղջիկները ականազերծում են անում։ Թեկուզ Արցախում։ 

Պատերազմը խաղաղությունից դա էլ է բաժանում՝ թե ինչ են «քաղում» երկրիդ կանայք ու աղջիկները դաշտերում...։ 

Նկարի հետքերով պարզեցինք, որ կին-սակրավորների խումբ հավաքագրել է The Halo Trust-ը հումանիտար, ոչ առևտրային, ոչ կրոնական կազմակերպությունը։ Այն զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ հետպատերազմյան տարածաշրջաններում, 2000 թվականից գործունեություն է ծավալում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: The HALOTrus  կազմակերպության Արցախի ծրագրի ղեկավար Էշլի Բոդին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք սկսեցին աշխատել ԼՂՀ-ում ականների և չպայթած զինամթերքի վրա պայթելու դժբախտ դեպքերը կանխելու և գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներն անվտանգ օգտագործման համար բնակչությանը վերադարձնելու նպատակով:

Panorama.am. -Ինչո՞ւ կազմակերպությունը որոշեց կին-սակրավորների խումբ կազմել:
Էշլի Բոդի. -2015 թվականին Լեռնային Ղարաբաղում հավաքագրվեց կանանց առաջին խումբը: Դրա համար մի քանի պատճառ կար: Ամենապարզ պատճառն այն է, որ այս աշխատանքին կանանց չընդգրկելու համար որևէ հիմք չկա: Մեր փորձն այլ երկրներում (Վրաստան, Կամբոջա, Կոլումբիա և այլն) ցույց է տվել, որ կանայք կարող են այդ աշխատանքը կատարել նույնքան արդյունավետ, որքան տղամարդիկ: Ավելին՝ մենք հուսով ենք, որ կանանց հավաքագրումն այն աշխատանքի համար, որը հիմնականում տղամարդու գործ էր համարվում, հնարավորություն կտա  կնոջն ինքն իրեն ու հասարակությանն ապացուցել, որ իրենք էլ կարող են հասնել նրան, ինչը նախկինում անհնար էր թվում: Մեր կազմակերպությունը և մեր հովանավորները գիտակցում են, որ հասարակության մեջ կնոջ իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն առաջնահերթ խնդիր է:

Panorama.am. -Քանի՞ կին-սակրավոր ունեք և հիմնականում ո՞ր շրջաններից են:
Էշլի Բոդի. -Այսօր մեր կազմակերպության Լեռնային Ղարաբաղի ծրագրում աշխատում է հինգ կին-սակրավոր, բոլորն էլ Նորաշենիկ գյուղից են: Եվս վեց կին-սակրավոր այս պահին ականազերծման դասընթացների են մասնակցում և կախված դասընթացի հաջող ավարտից և քննության արդյունքներց՝ նրանք հուլիսի սկզբից կսկսեն ականազերծման աշխատանքները: Այս տարվա ընթացքում մտադիր ենք  աշխատանքի ընդունել կանանց  ևս մի քանի խումբ: Ծրագրի հենց սկզբից էլ մենք հավաքագրել և աշխատանքի էինք ընդունել կանանց` գրասենյակային աշխատանքներին աջակցելու համար:

Panorama.am. - Արդեն քանի՞ քառակուսի մետր տարածք է ականազերծվել կանանց թիմի կողմից, ո՞ր տարածքներում են աշխատել, հիմա ո՞ր տարածքն են ականազերծում:
Էշլի Բոդի. -Այսօր կանանց խումբն աշխատում է Լաչինի շրջանի Վաղազին գյուղում` հակատանկային ականադաշտում: Մինչ այդ, կանանց խումբն աշխատել է Քարեգահ գյուղում: Ընդհանուր առմամբ, նրանք ականազերծել են 20,743 քառակուսի մետր տարածք, ոչնչացնելով 7 հակահետևակային ու 1 հակատանկային ական և 2 չպայթած զինամթերք:

Panorama.am. -Հե՞շտ է արդյոք ընդգրկել կանանց, հաշվի առնելով աշխատանքի դժվարությունը: Իսկ նրանք ի՞նչ են պատմում՝ ընտանիքներում հեշտությամբ են համաձայնվում, որ իրենք պետք է սակրավոր դառնան և ընդհանրապես ինչո՞ւ են որոշել դառնալ սակրավոր:
Էշլի Բոդի. -Ընտանիքի արտահայտած միակ մտահոգությունը վտանգն է, որը, նրանց կարծիքով, իրենից ներկայացնում է ականազերծման ընթացքը: Բայց դասընթացների ժամանակ և աշխատանքը սկսելուց հետո կանայք և նրանց ընտանիքները գիտակցեցին, որ ականազերծման  պրոցեսը վտանգավոր չէ, եթե հետևեն ականազերծման Գործողությունների Ստանդարտ Ընթացակարգերին և աշխատեն անվտանգ կերպով: Մենք չենք կարող ասել, որ կանայք երազում էին դառնալ սակրավոր, բայց նրանք կատարել են իրենց ընտրությունը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ առաջին հերթին հումանիտար ականազերծումը բարձրացնում է իրենց ընտանիքների և երեխաների անվտանգության մակարդակը և երկրորդ՝ ապահովում է եկամուտ, որն օգնում է կանանց բարելավել սոցիալ-տնտեսական կարգավիճակը և կայունություն է բերում նրանց կյանք:

Panorama.am. - Սովորաբար կանայք ավելի զգույշ և ուշադիր են, ավելի լավ «հոտառություն» ունեն, արդյոք օգնո՞ւմ է դա նրանց աշխատանքի ժամանակ:
Էշլի Բոդի. -Ինչպես ցույց տվեց Լեռնային Ղարաբաղում  և այլ երկրներում մեր կազմակերպության փորձը, տղամարդկանց ու կանանց նկատմամբ ընդհանրացումներն ու կարծրատիպերը ճշգրիտ չեն: Մեր վերահսկիչները, ովքեր այս ասպարեզում աշխատանքի բազմամյա փորձ ունեն, ասում են, որ մեր կանանց ու տղամարդկանց թիմերը նույն մոտեցումն ունեն աշխատանքի նկատմամբ՝ անձնազոհ, բարեխիղճ և հպարտ: Մեր կազմակերպությունը կանանց նույնքան է վճարում, որքան տղամարդկանց, բոլոր սակրավորներն էլ հավասար են: Անկախ սեռից մենք բոլորի նկատմամբ ցուցաբերում ենք նույն վերաբերմունքը և սպասում ենք նույն արդյունավետությունը բոլորից: Չնայած դրան, մենք հատկապես տպավորված ենք կին-սակրավորների  կարգապահությամբ և մանրակրկիտ ուշադրությամբ:

Նշենք, որ Halo Trust-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի- Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետևանքով:

Լուսանկարները՝ halotrust.org կայքից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}