Ամերիկացին ամուսնացել է iPhone-ի հետ
Լաս-Վեգասի եկեղեցիներից մեկում տեղի է ունեցել սմարթֆոնի հետ ամերիկացու հարսանիքը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով KTNV-ին:
Տղամարդն օգտագործել է iPhone-ի պատյանին ամրացված ամուսնական մատանին և արարողության ընթացքում հանդիսավորությամբ դրել այն: Մատուռի տիրոջ խոսքով, նման դեպքեր շատ հազվադեպ են լինում և սովորաբար մարդիկ հարսանիք չեն կազմակերպում անշունչ առարկաների հետ:
Տղամարդն էլ խոստովանել է, որ սմարթֆոնը ամբողջ կյանքի սերն է, նրա հետ է անցկացնում իր ողջ ազատ ժամանակը, քնում է նրա հետ, իսկ առավոտյան արթնանալիս առաջին գործը լինում է iPhone-ը ստուգելը:
Աղբուրը գրում է, որ Լաս Վեգասում արարողություն անցկացնել տղամարդուն ոչ ոք չի կարող արգելել: