2015-ին սոցիալական վճարումները Գերմանիայում հասել են ռեկորդային թվի
Գերմանիայի սոցիալական վճարումները նախորդ տարի հասել է ռեկորդային ծավալի՝ 888,2 մլրդ եվրոյի, ինչը 4,5 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: «Ինտերֆքաս»-ը գրում է, որ այս մասին են վկայում Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալները:
Այդ միջոցների զգալի մասն ուղղվել է կենսաթոշակների վճարմանը (282 մլրդ եվրո), բժշկական ապահովագրությանը (212 մլրդ եվրո) և քաղաքացիական ծառայողների թոշակներին (52,9 մլրդ եվրո),-հաղորդել է Bild թերթը:
Միաժամանակ Աշխատանքի դաշնային գործակալության վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազրկության Գերմանիայում ցածր է մնացել:
Այս տարվա հունիսին Գերմանիայում պաշտոնապես գործազուրկ են գրանցվել 2.69 միլիոն մարդ, որը շուրջ 100 հազարով պակաս է, քան նախորդ տարի: Գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 6,1 տոկոս, որը 1990 թվականից՝ երկրի վերամիավորումից ի վեր նվազագույնն է հանդիսանում:
«Աշխատաշուկան շարունակում է դրականորեն զարգանալ»,-նշել է գործակալության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզը:
Բացի դրանից՝ Գերմանիայում աճում է ծնելիության մակարդակը: Ինչպես հաղորդում է երկրի Դաշնային վիճակագրական գործակալությունը, 2015-ին ծնվել է 738 հազար երեխա, ինչը 3,4տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
Միաժամանակ աճել է նաև մահացությունը. մահացած մարդկանց թիվն ավելացել է 6,5տոկոսով` հասնելով մինչև 925 հազարի: 1972 թվականից Գերմանիայում ծնելիությունը երբեք չի գերազանցել մահացությունը, նշում է Deutsche Welle-ն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց