Արմեն Երիցյանը՝ սահման մեկնած ԱԻՆ աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին
Ապրիլյան պատերազմի օրերին որպես կամավոր սահման մեկնած ԱԻՆ աշխատակիցն ազատվել էր աշխատանքից: Կառավարության նիստից հետո լրագրողները դեպքի վերաբերյալ գնահատական խնդրեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանից:
«ԱԻՆ-ն ունի զինվորական ստորաբաժանում: Նախարարությունում յուրաքանչյուր աշխատակից իր առջև դրված խնդիրներն ունի, ոչ ոք իրավունք չունի առանց իր հրամանատրի թողնել և գնալ: Այդպես լինի, բոլորը կթողնեն, կգնան, իսկ մենք մեր առջև դրված խնդիրներն ունենք»,-ասաց նախարարը:
Արթիկի աղետի, Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի ու այլ հարցերի վերաբերյալ ԱԻ նախարարի պատասխանները՝ տեսանյութում: