Ըստ ռուսական «Զավտրայի»՝ Ռուսաստանը սկսել է ՀՀ ԶՈւ-ին զենքի մատակարարումները
Ռուսաստանը սկսել է 200 մլն դոլար նպատակային վարկի շրջանակներում ձեռք բերված զենքի մատակարարումը ՀՀ ԶՈւ-ին,- այս մասին հաղորդում է ռուսական «Զավտրա» կայքը, որն էլ իր հերթին հղում է անում «Ինտերֆաքս» գործակալությանը: Վերջինիս հրապարակումը հիմնվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը այն մասին, որ՝ ստորագրվել են պայմանագրերի և համաձայնագրերի ավելի քան 80%-ը:
Մի քանի քայլ առաջ անցնելով՝ «Զավտրան» հաղորդում է, թե իրեն հայտնի է դարձել զենքերի անվանումները, որոնք տրամադրված վարկի շրջանակներում ՀՀ ԶՈւ-ն մտադիր է ձեռք բերել՝ ռադիոտեխնիկական գործնական հետախուզության ցամաքային «Автобаза-М» կայանքներ, հակատանկային «Конкурс» կայանի 9М113М կառավարվող հրթիռներ, «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ իրենց զինամթերքով, ТОС-1А «Солнцепек» կրակային կայաններ, «Игла-С» շարժական զենիթահրթիռային կայաններ իր հրթիռներով հանդերձ, РПГ-26 «Аглень» ակնանանետներ, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Тигр» զրահամեքենաներ, կապի և ինժեներական միջոցներ և այլն:
Նշենք, որ դեռևս 2015թ.-ին ստորագրված պայմանագրի համաձայն Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է 200 մլն դոլլար նպատակային վարկ, որը կարող է օգտագործվել ռուսաստանյան զենքի ձեռք բերման համար: Դրա հետ մեկտեղ վարկի համար վճարումները հետաձգվել էին մինչև 2018թ.-ը:
Համաձայնագրին զուգահեռ 2015թ.-ի դեկտեմբերին կնքվել էր Անդրկովկասում ՌԴ և ՀՀ համատեղ ՀՕՊ համակարգերի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը: