Սքարլեթ Յոհանսոնը ճանաչվել է պատմության «ամենաշահութաբեր» դերասանուհին
Սքարլեթ Յոհանսոնը ճանաչվել է բոլոր ժամանակների «ամենաշահութաբեր» դերասանուհին: Այս մասին գրում է People-ը՝ հղում անելով Box Office Mojo-ին:
Ինչպես գնահատել են փորձագետները, Յոհանսոնի մասնակցությամբ ֆիլմերն ամերիկյան կինովարձույթում վաստակել են 3,3 մլրդ դոլար: Դերասանուհին բոլոր ժամանակների ամենաշահութաբեր հոլիվուդյան դերասանների ցանկում զբաղեցրել է 10-րդ տեղը և առաջին տեղը՝ դերասանուհիների վարկանիշային ցուցակում:
Ըստ Գազետա.ռու-ի, աղբյուրի համաձայն՝ ընդհանուր ցուցակում Յոհանսոնից առաջ են Հարիսոն Ֆորդը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Մորգան Ֆրիմանը, Թոմ Հենքսը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, Էդդի Մերֆին, Թոմ Կրուզը, Մայքլ Քեյնը և Ջոնի Դեպը:
Դերասանուհիների ցուցակի երկրորդ տեղում Քեմերոն Դիասն է: Նրան հաջորդում են Հելենա Բոնեմ Քարթերը, Քեյթ Բլանշետը, Ջուլիա Ռոբերթսը, Էլիզաբեթ Բենքսը, Էմմա Ուոթսոնը և Էնն Հեթեուեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ