Ամերիկայի գավաթակիրն ու Եվրոպայի չեմպիոնը կմրցեն միմյանց հետ
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել ֆուտբոլային հանդիպում անցկացնել Ամերիկայի գավաթի հաղթողի և Եվրոպայի չեմպիոնի միջև: Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, այս մասին թվիթերյան իր էջում գրել է հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:
«Մենք նման հանդիպում անցկացնելու գաղափարի շուրջ դրական պատասխան ենք ստացել: Այժմ քննարկում ենք հնարավոր ամսաթվի հարցը»,- գրել է Դոմինգեսը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում այս տարի հաղթող է դարձել Չիլիի հավաքականը` եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ 4:2 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա այն ընթացքի մեջ է և կավարտվի հուլիսի 10-ին: