Մայրաքաղաքում հուլիսին տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում
Հանրապետության տարբեր հատվածներում հուլիս ամիսը կկրի տարբեր նկարագիր,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա տվյալներով՝ հյուսիսային շրջաններում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում տեղումները սպասվում են նորմայից ավելի, այսինքն՝ սպասվում են ավելի շատ տեղումներ, քան համահունչ է հուլիս ամսին:
Օդի ջերմաստիճանն ամսվա առաջին օրերին չի բացառվում, որ նվազի մինչև +8,+5, բայց արդեն ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում ցերեկային ժամերին, նշված մարզերում ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30- +33 աստիճանի սահմաններում:
Արարատյան դաշտի՝ Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում, ոչ շատ խոնավ, ոչ շատ չոր: Այստեղ օդի ջերմաստիճանն ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին կիջնի մինչև +12, +15, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում հարավային տաք օդային հոսանքներով պայմանավորված ջերմաստիճանը առանձին օրերին կբարձրանա մինչև +35-ից +37 աստիճան:
Սյունիքի մարզում տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս, այս մարզում հուլիսը կանցնի ավելի չոր, որը սովորաբար համահունչ է իր բազմամյա կլիմայական պայմաններին: Ամսվա առաջին օրերին Սյունիքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել մինչև +17-ից 14 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կարող է բարձրանալ մինչև +35, 36 աստիճան:
Անդրադառնալով մայրաքաղաքին՝ Սուրենյանն ասաց. «Հուլիսին տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, ամսվա առաջին օրերին գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև +12-ից 14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում առանձին օրերին ջերմաստիճճանը կբարձրանա մինչև +37-ից 39-ը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում