Հայ վետերան շախմատիստների հաղթարշավը շարունակվում է
Ռադեբուլում շարունակվող վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Իսլանդիայի թիմը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցախաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակով. մեր ընտրանին առավելության է հասել 3-1 հաշվով: Թիմի կազմում հաղթանակներ են տոնել Ռաֆայել Վահանյանը և Սերգեյ Գալդունցը, իսկ Աշոտ Անաստասյանը և Կարեն Մովսիսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
3-1 հաշվով հաղթանակ է տոնել նաև մրցաշարի մյուս առաջատար Գերմանիայի հավաքականը: Այսպիսով` 5 խաղափուլից հետո Հայաստանի և Գերմանիայի հավաքականները վաստակել են 10-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Վաղը կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Անգլիայի հավաքականը, իսկ Գերմանիան կմրցի Իսլանդիայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին