«Շիրակը» նվազագույն հաշվով զիջեց «Դիլային»
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվել էր վրացական «Դիլային»: Գորիի «Թենգիզ Բուրջանաձեի» անվան մարզադաշտում կայացած խաղում գյումրեցիները չկարողացան գրավել մրցակցի դարպասը` փոխարենը բաց թողնելով 1 գնդակ:
Հանդիպման 36-րդ րոպեին «Շիրակի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի ժամանակ գնդակը հայտնվեց աջ կողմում միայնակ մնացած Դոլիձեի մոտ, ում փոխանցումից հետո «Դիլայի» ավագ Իրակլի Մոբեդաձեն մոտ տարածությունից գրավեց դարպասը:
Որքան էլ «Շիրակը» 2-րդ խաղակեսում փորձեց փրկել խաղը, այլ գոլեր այս դիմակայությունում չգրանցվեցին: Չնայած Վրաստանում կրած պարտությանը, «Շիրակը» դեռ կարող է 2-րդ փուլ դուրս գալ, եթե կարողանա հաջող հանդես գալ սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին