Մեծ Բրիտանիան կրկին ցնցվել է
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ անցկացրած հանրաքվեի արդյունքներից հետո Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի այսօրվա հայտարարությունը կրկին ցնցել է այդ երկիրը՝ շոկի ենթարկել քաղաքական գործիչներին ու լրագրողներին: Միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցների առաջին ու կարևոր լուրերի թվում հենց նրա խոսքերն են:
Բանն այն է, որ Լոնդոնի նախկին քաղաքապետը համարվում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի ամենահավանական թեկնածուն: Սակայն նա այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու Պահպանողական կուսակցության առաջնորդի, հետևաբար՝ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարին:
«Ռոյթերզ»-ը գրում է, որ Ջոնսոնի հայտարարությունից հետո վարչապետի առավել հավանական թեկնածու է դառնում այդ երկրի Ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Նա ավելի վաղ առաջադրել է սեփական թեկնածությունը, խոստանալով գնալ հանրաքվեի մասնակիցների պահանջին ընդառաջ, չնայած քարոզարշավի ընթացքում եզել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու ջատագովը:
«Brexit նշանակում է Brexit»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ կուսակցության առաջնորդի պաշտոնի համար իր թեկնածությունն է անսպասելիորեն առաջադրելՄեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը, ով մինչ այդ աջակցում էր Ջոնսոնին:
«Հարգելի ընկերներ, ես պետք է ասեմ, որ խորհրդակցելով գործընկերներիս հետ, հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված հանգամանքները, ես եկել եմ եզրակացության, որ այդ անձը չեմ կարող լինել ես»,-ասել է Ջոնսոնը:
Նրա կողմնակիցները, ովքեր այդտեղ էին եկել թեկնածության առաջադրման պաշտոնապես հայտարարություն լսելու ակնկալիքով, ապշած են մնացել:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում անցկացրած հանրաքվեի արդյունքները պարզ դառնալուց հետո Դևիդ Քեմերոնը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ձախողված մեծ որոշումները մնու՞մ են մեծ. Brexit-ի օրինակը
- Նալբանդյան. Մենք հարգանքով ենք վերաբերվում Մեծ Բրիտանիայի ժողովրդի ընտրությանը
- ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը վտանգի տակ է դրել նաև անգլերենը
- Մեծ Բրիտանիայում աճել է իռլանդական անձնագիր ձեռք բերել ցանկացողների թիվը
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ի հանձնաժողով են ստեղծում
- Ջորջ Սորոսը կոչ է անում ամեն ինչ անել ԵՄ-ն փրկելու համար
- Մեծ Բրիտանիայում պահանջում են նոր հանրաքվե անցկացնել
- Պապ Ֆրանցիսկոս. «Պետք է հարգել Մեծ Բրիտանիայի ժողովրդի պահանջը».
- «Brexit»-ի հետևանքները ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար
- Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին արձագանքում են ԵՄ անդամ երկրները
- Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին