Քաղաքական 11:46 05/07/2016 Հայաստան

«Անվստահության մեխանիկան» Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում

Ռուս-թուրքական հարաբերություններում այս օրերին նկատվող հնարավոր ջերմացումը լայնորեն քննարկվում է նաև Հայաստանում, ինչը բնական և տրամաբանական է։ Այդ զարգացումները կրկին անգամ վեր հանեցին վերջին մի քանի դարերի ընթացքում հայ ժողովրդի և Հայաստանի արտաքին անվտանգության համար թերևս խորքային հարցերից մեկը, այն է՝ ռուս-թուրքական հարաբերությունների ինչպիսի դրվածքն է առավելագույնս ձեռնտու մեզ, տարածաշրջանում կարևորագույն այդ երկու խաղացողների ուժերի ինչպիսի հավասարակշռությունն է նպաստում Հայաստանի համար առավել անվտանգ միջավայրի ստեղծմանը։

Աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Ռուսաստանը և Թուրքիան մեր տարածաշրջանում, ինչպես նաև Բալկաններում և Մերձավոր Արևելքում գրեթե մշտապես հանդես են եկել մրցակից, եթե ոչ հակամարտող դիրքերից։ Ռուս-թուրքական պատերազմները սկսվել են 16-րդ դարի կեսերից և տևել մինչև 20-րդ դար։ Այս շարքից հայ ժողովրդի համար առավել նշանակալից պատերազմները թերևս սկսվել են XIXդ. սկզբից, թեպետ ռուսական զենքի հաղթանակի հետ են կապված եղել հայ ժողովրդի ազատագրական ձգտումները դեռևս Իսրայել Օրիի ժամանակներից ի վեր։

Ավանդաբար հայկական լայն շրջանակներում Ռուսաստանը համարվել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ազատարարը, երբեմն էլ «փրկչի» առաքելությամբ։ Այս մոտեցումը առավել հստակ պաշտպանվում էր խորհրդային պատմագրության մեջ։

Չնայած տարբեր ժամանակներում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող  վայրիվերումներին՝ այսօր էլ այդ ընկալումը շարունակում է ամուր հիմքեր ունենալ։ Այդուհանդերձ պետք է նշել, որ ժամանակ առ ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում առաջանում է վստահության խնդիրը, ինչն այս տարվա ապրիլյան սրացումներից հետո առավել նկատելի դարձավ։ ՌԴ չափավոր, իրենց տեսակետից հավասարակշռված մոտեցումը խուլ դժգոհությունների տեղիք տվեց, ինչը նաև մասամբ հնչեղ դրսևորումներ ստացավ հասարակական որոշ շերտերում։ Ռուսաստանի սեփական շահերին հայկական հետաքրքրությունները զոհաբերելու մտավախությունը կրկին ասպարեզ բերեց «երկաթե շերեփի» տեսլականը։

Օրվա կարգախոսն էր դարձել սեփական ուժերով խնդիրները լուծելու հրամայականը՝ չվստահելով ոչ ոքի, այդ թվում՝ իրավաբանորեն դաշնակից համարվող Ռուսաստանին։

Մյուս կողմից, Թուրքիան ընկալվել և շարունակվում է ընկալվել որպես գոյաբանական սպառնալիք, ցեղասպան երկիր, որի պատճառով հայ ժողովուրդը հայրենազրկվեց և անդառնալի կորուստներ ունեցավ։ Եվ նորից, ապրիլյան պատերազմի ընթացքում իր վառ ընդգծված ադրբեջանամետ քաղաքականությամբ Թուրքիան կարծես վերահաստատեց Հայաստանի համար սպառնալիք լինելու հանգամանքը։ Միանշանակ է այն փաստը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է անվստահության ահռելի ճեղք, որը դժվար կլինի փակել տեսանելի ապագայում։

Եվ ահա, անվտանգության երաշխավոր համարվող երկրի, որի նկատմամբ վստահությունը որոշակիորեն խարխլվել է,  և անվտանգության սպառնալիք համարվող երկրի, որի նկատմամբ որևէ վստահության չկա,  միջև հարաբերությունների ցանկացած ուղղությամբ փոփոխություն Հայաստանում առաջին հերթին ընդունվում է անվստահությամբ:

Որքան էլ զգայական թվա, վստահությունը կարևոր դերակատարում ունի միջազգային հարաբերություններում, և դրա առկայությունը կամ բացակայությունը էապես ազդում է երկրների միջև համագործակցության կամ հակամարտության ձևավորմանը։ Պետությունների առջև ծառացած այսպես կոչված «անվտանգության դիլեման» ծագում է միմյանց չվստահելու հանգամանքից։ Ճիշտ է, տարբեր հեղինակներ, ոլորտի մասնագետներ առաջարկում են վստահության ամրապնդման բազմաթիվ միջոցներ, սակայն դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։

Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների եռանկյունում, նվազագույնը Հայաստանի անկյունից նայելիս, դժվար է զուտ ռացիոնալ հաշվարկի վրա հիմնված որոշումներ ընդունել։ Կան պատմական հիշողություններ, ազգային ինքնության հետ կապված հարցեր, որոնք գուցե երրորդ կողմի դիտորդների համար զգացմունքային կթվան։ Բայց և այնպես, ազգային շահերը ձևավորվում են նաև հաշվի առնելով ազգային ինքնությունը։

Վերադառնալով վերը բարձրացված հարցին՝ համարձակվենք նշել, որ ռուս-թուրքական հարաբերությունների չափազանց սրումը անցանկալի է Հայաստանի տեսակետից։ Հիշենք միայն, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվեց ռուս-թուրքական պատերազմի պայմաններում։ Արժանահիշատակ է նաև, որ 2016թ. ապրիլյան հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը տեղի ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա։

Մյուս կողմից, ռուս-թուրքական մերձեցման պայմաններում, գոնե դաշնակից ռուսական կողմը պետք է հնարավորինս բաց ու անկեղծ լինի Հայաստանի հետ՝ անվստահության մթնոլորտի ստեղծումը կանխելու նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունության և համագործակցության վրա։

Այլապես, 1921թ. Մոսկվայում կնքված քեմալաբոլշևիկյան պայմանագրի դառը հիշողությունները դեռ երկար վառ կպահեն տարատեսակ դավադրությունների մասին խոսակցությունները, և անվստահության թափանիվը կշարունակի պտտվել։

Աննա Մկրտչյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}