Կառավարությունը հաստատեց 2017-2019 թթ-ի միջին ժամկետ ծախսային ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2017-2019 թվականների պետական միջին ժամկետ ծախսային ծրագիրը:
Ինչպես նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, այն հիմք կծառայի 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը:
Փոխնախարարը հայտնեց, որ ծրագիրը մանրամասն քննարկվել է այն գերատեսչությունների հետ, որոնք բացի իրենց պահպանման ծախսերն իրականացնելուց, նաև այլ ծրագրեր են իրականացնում:
Ծրագիրը մինչ հուլիսի 20-ը պետք է ներկայացվի Ազգային ժողով:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը