Տնտեսություն 17:04 12/07/2016 Հայաստան

Գյուղատնտեսության ոլորտում շուտով ապահովագրության պիլոտային ծրագիր է իրականացվելու

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կարկտահարության, քամու և ուժեղ անձրևի հետևանքով Արմավիրի ու Արագածոտնի գյուղատնտեսներին պատճառած վնասները կրկին վեր հանեցին  գյուղատնտեսության ոլորտում օր առաջ ապահովագրություն իրականացնելու հրամայականը:

Ցրտահարությունների, կարկտահարությունների, սելավների հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Հիմնական զոհերը գյուղացիներն են, որոնց մեծ մասը կքած է վարկերի բեռի տակ: Ամեն գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում:  Պետական բյուջեից բոլորին կրած վնասի չափով աջակցություն տրամադրել հնարավոր չէ:

«2013 թվականին միայն կարկտահարության վնասը հաշվվում էր 25.3 մլրդ դրամ, 2014-ի ցրտահարության հետևանքով վնասը կազմում էր ավելի քան 11 մլրդ դրամ»,-Panorama.am-ի  հետ զրույցում նման թվային տվյալներ ներկայացրեց Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի  հետ զրույցում նշեց, որ ոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել:

«Ապահովագրությունը կիրականացվի այն ժամանակ, երբ մենք կունենանք գյուղմթերքի երաշխավորված անվտանգ մշակություն: Իսկ դա կապված է հակակարկտային ծառայության աշխատանքի արդյունավետության հետ»,-ասաց միավորման նախագահը:

Բերբերյանը համարում է, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, աշխարհի զարգացած պետությունները վաղուց անցել են մշակաբույսերի ու այգիների ցանցապատման մեթոդին, ինչն ապահովում է մոտ 100 տոկոս պաշտպանություն:

«Աշխարհում երևի միայն Արգենտինայում էին հակակարկտային կայաններն օգտագործում: Բերեցին, կապեցին Հայաստանի գլխին էլ: Մենք գործ ունենք ցածր էֆեկտիվության սարքերի հետ: Կա նախագահի հստակ հանձնարարական, անցնել ցանցապատման, ինչը չի արվում»,-ասաց Բերբերյանը:

Նրա կարծիքով, ինչ-որ ուժեր կան, որ ձեռնամուխ են եղել այդ կայանների ամեն կերպ գործարկմանը: Նրա խոսքով, ցանցապատման ծախսերի մասին ներկայացված աստղաբաշխական թվերն իրականությանը չեն համապատասխանում: Բերբերյանը հաշվարկել է, 1 հա տարածքը ցանցապետելու համար անհրաժեշտ է 2 հազար դոլարին համարժեք դրամ, ցանցը կարելի է օգտագործել  15 տարի:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ի  հետ զրույցում ընդգծեց, որ տնտեսության ամենառիսկային ոլորտի ապահովագրության իրականացումը շատ կարևոր է, համակարգի ներդրման գործում պետք է պետությունը սուբսիդավորում իրականացնի:

«Պարտադիր ավտոապահովագրության ներդրման ժամանակ ընդդիմացողները շատ էին, բայց կարծում եմ, այս տարիների ընթացքում համակարգն իրեն արդարացրեց: Նման համակարգ պետք է ներդրվի գյուղատնտեսության ոլորտւմ և պայմանավորված լինի մարդկանց պարտավորվածությունների կատարման հետ: Օրինակ, եթե լինի գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի ապահովագրություն, ապա համոզված եմ, որ գյուղացիները պատրաստ կլինեն ավելի բարձր տոկսադրույքով վարկեր վերցնել, որպեսզի դրա մի մասն ուղղվի որպես ապահովագրական վճար»,-նշեց տնտեսագետը:

Մ. Առաքելյանը նկատեց, որ այս մոդելը հայաստանյան ֆինանսական համակարգում կա, երբ հիպոթեքային վարկի տրամադրման պարագայում ապահովագրում են տունը: Եթե մոդելը ներդրվի նաև գյուղոլորտում, բանկերը, հաշվի առնելով ցածր ռիսկայնությունը, կիջեցնեն տոկոսադրույքները:

Ինչ վերաբերում է պետության մասնակցությանը, Մ. Առաքելյանն առաջարկում է վարկերը սուբսիդավորելու փոխարեն միջոցներն ուղղել ապահովագրության համակարգի կայացմանը:

«Վարկերի սուբսիդավորման ազդեցությունը փոքր է, ամսական մի քանի հազար դրամ էլ չի կազմում: Կարծում եմ, որ գյուղացիներն էլ, ֆինանսական համակարգն էլ ավելի կողմ կլինեն, որ 4 տոկոս սուբսիդավորման հաշվին պետությունը ապահովագրական վճարներ կատարի կամ էլ պետական ապահովագրական ընկերություն ստեղծվի»,-ասաց նա:

Գյուղատնտեսության վարչության ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանն ասաց, որ ոլորտում ապահովագրության ներդրման նպատակով արդեն մի քանի տարի քննարկումներ, հետազոտություններ են իրականացվում, միջազգային փորձն են ուսումնասիրում: Նախ որոշել են ապահովագրություն իրականացնել անասնապահության ոլորտում՝ ապահովագրելով խոշոր եղջերավոր անասուններին: Սակայն նախարարության ու ԿԲ համատեղ նոր ու ավելի խոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապահովագրության ներդրման անհրաժեշտություն  առաջին հերթին կա բուսաբուծության ոլորտում:

«Ոլորտը մասնավոր ընկերությունների համար գրավիչ չի եղել, ոչ մեկ չի ցանկացել մտնել ապահովագրական դաշտ»,-ասաց նախարարության պաշտոնյան:

Առաջիկա ամիսներին նախատեսվում է մեկնարկել ապահովագրության պիլոտային ծրագիր՝ 10 մշակաբույսերի ու 5 ռիսկերի պարագայում:

«Մշակաբույսերն են՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, լոլիկ, ծիրան, խնձոր, խաղող, դեղձ կաղամբ, պղպեղ: Ռիսկերն են՝ կարկտահարություն, ցրտահարություն, ջրածածկում, երաշտ, հողմ»,-ասաց Հրաչյա Ծպնեցյանը:

Դեռևս քննարկումներն ընթանում են, ըստ նախնական տվյալների, պիլոտային ծրագիրը կիրականացվի Արարատյան դաշտավայրում: Նախատեսվում է, որ այն որոշակի չափով կսուբսիդավորվի պետության կողմից:

«Կենտրոնական բանկն առաջարկել է, որ ապահովագրությունն իրականացվի Ավտոապագհովագրության բյուրոյի միջոցով, դրա կազմում ստեղծվի մի կառույց, որը զբաղվի գյուղանտեսության ապահովագրությամբ: Փորձնական ծրագրի ավարտից հետո կախված արդյունքներից, նոր այդ կառույցը կառանձնանա»,-ասաց վարչության պետը:
Նրա խոսքով, պիլոտային ծրագրի շրջանակում պարտադիր ապահովագրություն է ենթադրվում գյուղացիական վարկեր վերցրած գյուղացիների համար, մյուս դեպքում այն կլինի կամավոր սկզբունքով:

Մինչ այդ անհրաժեշտ է լրացնել հայաստանյան օրենսդրության բացերը, ստեղծել տվյալների բազա, կայացնել վնասները գնահատող մասնագետների ինստիտուտը, կազմել մրցույթի տեխնիկական առաջադրանքներ, իրականացնել ռիսկերի մեղմելուն ուղղված ծրագրեր, այդ թվում ցանցապատման աշխատանքներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}