Հասարակություն 15:31 16/07/2016 Հայաստան

Հայանիստի գյուղապետ. Մենք եթե բարեկամ չունենք, պիտի կործանվե՞նք

«Իմ ժողովուրդն ինձ ասել է, եթե երկուշաբթի խնդրին լուծում չտրվեց, դուք էլ չխառնվեք մեր գործերին»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի Հայանիստ համայքնի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը:

Այսօր նրա համագյուղացիները փակել էին Խաչփար գյուղի կենտրոնական փողոցը՝ պահանջելով, որ Երևան հասնելու համար պատկան մարմիններն իրենց ապահովեն տրանսպորտային միջոցով: Գյուղապետի խնդրանքով են բնակիչները դադարեցրել բողոքի գործողությունները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գյուղապետի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկուշաբթի օրը գրությունը ձեռքին ներկայանա տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպման:

«Ոչ մի տրանսպորտ չկա գյուղ մտնող: Ես բազմաթիվ անգամ խնդիրը ներկայացրել եմ մարզպետին, հարցին լուծում չեն տվել, մատերի արանքով են նայել: Ինձ էլ հաթաթա են տալիս: Ես ասել եմ՝ պետությանը դեմ չեմ գնում, իմ ժողովրդի պահանջն եմ կատարում, ժողովուրդը մեղք է»,-ասաց գյուղապետը:

Նրա խոսքով,  Վերին Գետաշեն թաղամասից երեխաներին դպրոց տանել-բերելու համար ինքը ավտոբուս է հատկացրել, բայց Երևան հասնելու համար տրանսպորտային միջոցով ապահովելու հնարավորություն չունի:

487 երթուղու, 35 երթուղու տերերը, ըստ գյուղապետի, իրեն «հաթաթա» են տվել. «Դու ո՞վ ես, որ խառնվում ես, քեզ՝ ըսենց, քեզ՝ ընենց: Ես ասել եմ, դուք ձեզ չափերի մեջ պահեք: Իմ ժողովուրդն ինձ ընտրել է, որ համայնքի հոգսերը հոգամ: Ինձ չեն ընտրել, որ ոնց ուզում, ըտենց անեմ: Ես ասել եմ, ձեզ լուրջ եմ ասում, էդ հարցի լուծումը տվեք»:

Սարկիսյանն ասում է, Հայանիստը հսկա, փախստականաբնակ գյուղ է. «Գետաշեն թաղամասի բնակիչներն առանց այդ էլ ոռոգման ջուր չունեն, խմելու ջուր չունեն: Ժողովուրդն անապատում է ապրում: Մենք էս ժողովրդի պահանջը վերջապես պիտի կատարենք»:

Գյուղապետի առաջարկներին ի պատասխան մինչև Խաչփար գյուղ հասնող թիվ 35 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունից ասել են, որ իրենք Երևանից դուրս տարածք սպասարկելու իրավունք չունեն:

«Ասում են՝ ռայոն մտնելու իրավունք չունենք: Ես էլ ասում եմ, եթե ըտենց է, ձեր բարեկամների միջոցով հարցը լուծել եք, էդ տրանսպորտը հասնում է մինչև Խաչփար, մենք եթե բարեկամ չունենք, պիտի կործանվե՞նք: Սխա՞լ եմ ասում»:

487 երթուղու ավտոբուսներն էլ ուշ-ուշ են գալիս, լիքը լցված. «Ես գծի տիրոջը խնդրել եմ, որ ավտոներ ավելացնի: Ավտոները ավելացրել է, շոֆերներն իրենց քմահաճույքով են քշում, կամ մտնում են Գետաշեն, կամ չեն մտնում»:

Այսօր բնակիչների բողոքի ակցիային ներկա են եղել և փոխմարզպետը, և մարզի փոխոստիկանապետը. «Ես ասեցի, չեմ կազմակերպում, այլ որպես համայնքի ղեկավար ասում եմ, ժողովրդի պահանջը պիտի կատարվի: Էս ժողովուրդն ուզում է՝ տրասպորտի հարցը կարգավորվի: Մենք էլ էս շոգերին, դժվար պայմաններում, պիտի մի բան անենք, որ իրենց մի քիչ լավ զգան»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Գարեգին Երկրորդն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը
Վեհափառ Հայրապետը ցավով անդրադարձել է հայ ժողովրդի կյանքում տեղ գտած մի նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից իրագործված էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը։
Աղբյուր` Panorama.am
17:24
Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
 Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է  Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ժուռնալիստների միություն. Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
16:59
Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Կառավարություն. Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են
2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման...
Աղբյուր` Panorama.am
16:33
Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:10
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից...
Աղբյուր` Panorama.am
14:59
Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգույան փորձագետ Արմեն Մանվելյանը գրում է. «Այս պահի դրությամբ ունենք...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
«Ժողովուրդը քնած է, տեղներից իրար չեն գալիս։ Պետք է ոտքի կանգնել։ Տավուշից վերջացնեն, գալու են Գեղարքունիք։ Հերթով գալիս են։ Բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. Կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:40
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական...
Աղբյուր` Panorama.am
14:30
Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Եկեղեցի, գերեզման, ամեն ինչ բաժանում են. քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը
Իրավիճակը Երևան-Սևան մայրուղու վրա այս պահին լարված է, ճանապարհը երկկողմանի փակ է։ Քաղաքացիները կոչ են անում բոլորին դուրս գալ ու պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
13:23
Զառա Արամյան. Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել... ձեր աղոթքները ինձ պահեցին
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը, որն առավել հայտնի է Համով Զառա անունով, հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
«Այս պրոցեսը սկսվել է 2018 թվականին, գործնական փուլ է մտել 2020 թվականին, երբ որ սկսել են հայկական տարածքները հանձնել Ադրբեջանին»,-...
Աղբյուր` Panorama.am
12:50
Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև  վերջացրած մշակութային...
Աղբյուր` Panorama.am
12:41
«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Այսօր ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}