Քաղաքական 20:36 21/07/2016 Հայաստան

Խորենացի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ կլինի դրա անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյան

«Պրոցեսները Խորենացի փողոցում ոչ ղեկավարելու, ոչ կոորդինացնելու որևէ հավակնություն չունեմ»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը խանգարում է իշխանափոխության ծրագրի իրականացմանը,  ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ ցուցարարները գտնեն դրա անհրաժեշտությունը, երբ ես էլ տեսնեմ, որ այնտեղ կա անելիք: Հակառակ դեպքում երեկվա  դեպքերից և դրան հաջորդած մեկնաբանություններից  հետո մեր կուսակցության ու իմ համար անելիք չեմ տեսնում այնտեղ այլևս»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այունհետև Նա մանրամասն ներկայացրեց այն բոլոր գործողությունները, որոնք հուլիսի 17-ից հետո ինքն իրականացրել է:

Խոսելով իր  և «Սասնա ծռեր» խմբակցության հարաբերությունների կամ առնչությունների մասին՝ նշեց, որ այսօր այսպիսի ձևակերպում է եղել, թե ինքը փորձել է որևէ տեղ ներկայանալ կամ բանակցել նրանց անունից:

«Դուք նման բան չեք տեսել, հակառակը, ասել եմ, որ բանակցությունների մեջ որևէ ներգավվածություն չունեմ, ինչպես գիտեք բանակցում են «Սասնա ծռեր»-ի ներկայացացուցիչները՝  ենթադրում եմ իշխանության ներկայացուցնիչների հետ: Ես բազմիցս ասել եմ, որ տեղյակ չեմ դրանց ընթացքի և բովանդակության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իմ գործողություններին «Սասան ծռերի հետ», ուզում եմ ասել, որ չկա իրենց հետ կապված որևէ գործողություն կամ տեղեկատվություն, որ ես իրականացրած լինեմ առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ սկսած այն տեսանյութերից, որոնք նկարահանվել են հրապարակվել: Եւ նկարահանումը , և դրանց հրապարակումը պարտադիր համաձայնեցրել եմ, քանի որ դա լուրջ հարց էր և կարող էր այլ հարցեր ծագել»: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ներգրավվածությունը միջնորդական բնույթի եղել են  միայն սննդի հարցերով: 

«Իր ձերբակալության օրը զանգել է Կարո Եղնուկյանը և ասել, որ սննդի հետ կապված խնդիր կա և լավ կլինի, որ այդ հարցով զբաղվել: Հարցրել եմ, թե արդյոք իր անձնական տեսակետն է, թե «Սասնա ծռերը» ևս կիսում են այդ տեսակետը, նա ասել է, որ նրանք նույնպես կիսում են: Դրանից հետո զանգել եմ Վարուժան Ավետիսյանին և իմ ենթադրյալ հնարավոր գործողությունները բոլոր մանրամասներով ճշտել եմ նրա հետ, թե արդյոք դա իրենց համար ընդունելի է, որից հետո ստացել եմ դրական պատասխան և այդ հարցը քննարկել եմ ոստիկանության ներկայացուցիչների, Երևանի քաղաքային վարչության պետի հետ: Ուզում եմ ասել հետևյալը՝ այս ընթացքում չի եղել որևէ շփում, որի մասին ես չեմ եկել և հանրությանը պատմել: Իմ բոլոր գործողությունները 100 տոկոսով համապատասխաել են այն քաղաքական ծրագրին և ռազմավարությանը, որ հրապարակել ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երեկվա դեպքերից հետո իր կուսակցության և իր համար անելիք չի տեսնում այնտեղ այլևս: 

«Երբ այնտեղ մարդիկ էին հայտնվում, ովքեր սեռական բնույթի հայհոյանքեր էին տալիս հոգևորականներին, տարբեր մարդկանց, կամ այդ մեքենաների շարժը, ռազբորկաները՝ ակնհայտ էր, որ դա արվում է ոստիկանության՝ գործողություն սկսելու համար: Այնտեղ էին հայտնվել կասկածելի մարդիկ: Հիմա հարց է առաջանում՝ Նախախորհրդարանն ու «Սասնա ծռերը» դատապարտո՞ւմ են այս ամենը, թե՞ ոչ: Երեկ նաև հայտարարել եմ, որ այնտեղ, որտեղ տոն են տալիս հարբած ու չգիտեմ ինչեր օգտագործած մարդկանց, ես այնտեղ անելիք չունեմ: Ես կարող եմ սաստել նրանց, բայց եթե նրանց սաստելու փորձերը  բերում է այլ մեկնաբանություններ, ես այնտեղ անելիք չունեմ: Մենք քաղաքակիրթ, հետևողական ու սկզբունքային  պայքարի կողմնակից ենք: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ կողքին կանգնեն  մարդիկ, ովքեր կասկածելի վարք են դրսևորում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝   բոլորը պետք է անեն ամեն ինչ, որ ՀՀ քաղաքացիներ չզոհվեն, թե  Խորենացի փողոցում, թե Ազատության հրապարակում, թե այլուր:

«Բայց եթե «Սասնա ծռեր»-ից պիտի ասեն, թող ինքը չգա այնտեղ, քավ լիցի, ինչի մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով  լուրերին, թե իրեն այս ընթացքում սպառնացել են, նա նշեց, որ իրեն որևէ մեկը չի սպառնացել:

«Ինձ ոչ ոք չի սպառնացել, առհասարակ ինձ դժվար է սպառնալ: Չեմ պատկերացնում այն մարդուն, ով կարող է իմ դեմը կանգնել և ինձ սպառնալ: Ինձ ասացին, որ Նարեկ Մալյանը, որ ոստիկանապետի նախկին խորհրդականն է, գրել է, որ ծրագիր կա ինձ սպանելու: Չգիտեմ՝ ինքը հիմա որտե՞ղ է աշխատում, անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, թող ԱԱԾ-ն հրավիրի այդ մարդուն հարցաքննի, զբաղվի այդ հարցով»,-  ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}