ԱՄՆ-ում խմելու ջրի խողովակը թունավորել են հոգեկան խանգարում առաջացնող նյութով
ԱՄՆ Կոլորադո նահանգի Հյուգո քաղաքի իշխանությունները խմելու ջրի ջրամատակարարման խողովակում հայտնաբերել են տետրահիդրոկաննիբանոլ, որը կաննաբինոիդներից հիմնականն է, որն առաջացնում է հոգեկան խանգարման էֆեկտ: Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք դիտավորյա՞լ են թունավորել, թե՞ պատահաբար: Սակայն, ըստ աղբյուրի, փաստ է, որ քաղաքը ջրով մատակարարող հինգ հիմնական ջրավազաններից մեկում նկատվել է կողմնակի ներազդեցություն:
Այժմ, նշվում է, որ ջրավազանը փակ է և ամենայն հավանականությամբ թույնը տարածվել է ջուրը մատակարարող խողովակում:
Քաղաքի բնակիչներին հորդորել են չխմել ջուրը և այն չօգտագործել ուտելիք պատրաստելու համար:
Կաննաբիոնիդները կարող են անձի մոտ կենտրոնացվածության խախտումներ առաջացնել, ինչը կարող է վատ անդրադառնալ մեքենա վարելիս, հոգեկան առողջության վրա, առաջացնել պարանոյա կամ հալուցինացիա:
Տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ վտանգը շուտով կվերացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ