Նիկոլ Փաշինյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին
«Ելույթս ուզում եմ սկսել գոնե ինձ համար այն կարևոր արժեքից, որ մենք իրար հետ ստեղծել ենք այն պահին, երբ թվում է, թե նոր արյունահեղությունն անխուսափելի է: Այսօր Խորենացի փողոցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք, ովքեր ներկա են եղել, հիշում են այդ պահը, երբ ագրեսիվության և անկառավարելիության ամենապիկին մարդկանց խնդրեցի ցույց տալ ձեռքերը՝ ապացուցելու համար , որ մեզ պետք չէ ձեռքերում ունենալ քար, փայտ կամ որևէ այլ բան մեր ուժը զգալու համար: Մեր ուժը ոչ քարի, ոչ փայտի մեջ չէ: Մեր ուժը մեր մտքի, մեր սրտի, մեր հայրենիքի, մեր ժողովրդի պատմության մեջ է, մեր երեխաների, ծնողների, կանանց նկատմամբ ունեցած սիրո մեջ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև անդրադառնալով Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրագրողների հետո ունեցած հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, թե ինքը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ և կարող է պաշտոնապես հայտարարել, թե Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: «Ես չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարարությանը և, հույս ունեմ, որ Ժ.Սեֆիլյանը որևէ կերպ այս հայտարարությունը պարզաբանելու հնարավորություն կունենա: Անկեղծ ասած, անձամբ ինձ համար այս հայտարարությունը նման է մղձավանջի»,- ասաց նա:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հայտարարեց, որ Խորենացի փողոցում ժողովրդի հավաքը կառավարելու հարթակը հանձնելու է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և մնացած նախաձեռնող խմբին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում