Քաբուլում զոհերի թիվն աճում է
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունից զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 60-ի: 207 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Guardian»-ը:
«Reuters »-ի հաղորդմամբ, կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել միտինգի ժամանակ: Նախնական տեղեկություններով, մահապարտ ահաբեկիչները երեքն են եղել, միայն մեկն է հասցրել իրեն պայթեցնել, երկրորդի պայթուցիկը չի աշխատել, երրորդը չեզոացվել է ոստիկանության կողմից: