Օլանդն ու Մերկելը քննարկել են հարձակումները Ֆրանսիայում և Գերմանիայում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրում տեղի ունեցած հարձակումները և պայմանավորվել ավելի սերտ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելվ Ելիսեյան պալատին:
«Նրանք քննարկել են ստոր հարձակումները, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին երկու երկրում: Համաձայն են, որ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցել նրանց դեմ պայքարում, ովքեր ուզում են բաժանել մարդկանց և ահաբեկչություն սերմանել ազգերի միջև»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել հարձակում, արդյունքում 10 մարդ սպանվել է, 27-ը վիրավորվել: Հրաձիգը, իրանական ծագում ունեցող 18-ամյա գերմանացին, ինքնասպան է եղել:
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, սպանվել է 84 մարդ, շատ վիրավորներ շոկային վիճակում են գտնվում: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակման պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենի դատախազությունը ենթադրում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել
- Ոստիկանությունը կապ չի գտել Մյունխենի հրաձիգի և ԻՊ միջև
- Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Նիսի ահաբեկչության հետ կապված 5 մարդ ձերբակալվել է
- Ֆրանսիայի իշխանությունները իդենտիֆիկացրել են սպանված բոլոր 84 զոհերին