Ֆրանսիայի նախագահը Մյունխենում կատարվածը ահաբեկչություն է անվանել
«Մյունխենում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական հարձակում է», -Rosbalt.ru-ն գրում է, որ սրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել Մյունխենում և խլել մարդկանց կյանքեր, նողկալի արարք է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել Գերմանիայում այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել շատ եվրոպական երկրներում»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը:
Օլանդը նշել է, որ Ֆրանսիան կցուցաբերի անհրաժեշտ օգնությունը՝ տեղի ունեցածի մանրամասները հետաքննելու համար: Նախագահը ավելացրել է, որ համապատասխան բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նա ծրագրում է անցկացնել հուլիսի 23-ին:
«Գերմանինան կարող է ապավինել մեր բարեկամությանը և համագործակցությանը»,-հայտարարել է Օլանդը:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին