«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է թիմի տնային մարզահագուստը, որով հանդես կգա 2016/17 թթ. մրցաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Առաջին անգամ թիմը նոր մարզահագուստով խաղադաշտ դուրս կգա Պեկինում, որտեղ հուլիսի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Չինաստանում: Կայացած ընկերական առաջին խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները 1:4 հաշվով պարտվել էին Դորտմունդի «Բորուսիային»: Մանկունյանցիների կազմում աչքի էր ընկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` անգլիական թիմի կազմում բացելով իր գոլերի հաշիվը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ