ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Միշել Պլատինիին փոխարինող թեկնածուների անունները
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնել է այն 3 թեկնածուների անունները, ովքեր հավակնում են զբաղեցնել ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը:
Հավակնորդների թվում են Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացայի նախագահ Միկայել վան Պրագը, Սլովենիայի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Սեֆերինը և ՈՒԵՖԱ-ի նախագահի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար, իսպանացի Անխել Մարիա Վիլյարը: Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին պաշտոնանկ էր եղել այս տարվա մայիսին և 4 տարվա ընթացքում իրավունք չունի ֆուտբոլային գործունեություն ծավալել ու անգամ մարզադաշտ հաճախել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում