Մադեյրայի օդանավակայանն անվանափոխվել է Ռոնալդուի անունով
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անունով կկոչվի Մադեյրայի օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է «O Jogo»-ն:
Մարզային խորհուրդն արդեն տվել է իր համաձայնությունը և այն կկոչվի «Քրիշտիանու Ռոնալդուի անվան Մադեյրայի օդանավակայան»: Ավելի վաղ պորտուգալացու հայրենի կղզում արդեն իսկ դրվել էր Ռոնալդուի արձանը և նրա անունով է կոչվում տեղի թանգարանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆուտբոլիստը նաև հյուրանոց էր բացել Մադեյրայում և նշել էր, որ մտադիր է հյուրանոցների ցանկն ավելացնել, որպեսզի զբոսաշրջիկներն առավել հանգիստ անցկացնեն իրենց հանգիստն այս վայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ