Սամուել Սևյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը
Տեղի են ունեցել շախմատի «Սևանա լիճ 2016» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի երկու առաջատարներից մեկը` Սամվել Տեր-Սահակյանը և Սամուել Սևյանը: Մրցաշարի դեռևս ամենաերկար` 103 քայլ տևած պարտիայում ուժեղ գտնվեց Սևյանը:
Այս տուրում պարտություն կրեց նաև մրցաշարի մյուս առաջատար Դուդա Յան-Քշիշտոֆը. նրա մրցակիցն էր Արման Փաշիկյանը, ով մինչ այս տուրը եզրափակում էր մրցաշարային աղյուսակը:
5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Վլադիսլավ Արտեմևը: Ռոբերտ Հովհաննիսյան-Վիդիթ Սանթոշ Գուջրաթի և Վլադիմիր Օնիշչուկ-Դավիդ Անտոն Գուիջարո պարտիաներում կողմերի ուժերը հավասար էին, և պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքիով:
Այսպիսով` 5-րդ տուրից հետո մրցաշարն առաջին անգամ ունեցավ միանձնյա առաջատար. աղյուսակը գլխավորում է Սամուել Սևյանը, ով իր ակտիվում գրանցել է 3,5 միավոր: